Ներքին 4 տարի առաջ - 18:01 17-03-2022

Փաշինյանը գնորդներին կա՛մ ահաբեկում է, կա՛մ իր հաճախորդն է դարձնում․ Մակեյանը չի կարողանում վաճառել «ՀԺ»-ի իր մասնաբաժինը

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը չի տպագրվում։ Գործում է միայն թերթի էլեկտրոնային տարբերակը։ Սկզբնական շրջանում պատճառաբանվում էր, որ այն չի տպագրվում տեխնիկական պատճառներով, սական այդպես էլ չվերսկսվեց տպագրությունը։

Օրաթերթի բաժնետերերից է նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, ով հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել «Հայկական ժամանակ» օրաթերթի իր բաժնեմասը՝ 10 տոկոսի չափով։ Oragir.news-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը նշեց, որ մինչև հիմա չի կարողանում վաճառել բաժնետոմսերը․ «Պիտի Նիկոլը թողնի, որ վաճառվի․ գնորդներին կա՛մ ահաբեկում է, կա՛մ իր հաճախորդն է դարձնում»։

Այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է թույլ չտալ իր բաժնեմասը վաճառել, Մակեյանը պատասխանեց․
«Այն, ինչ ասում եմ, իմ ենթադրությունն է, որովհետև մարդիկ, որոնք բանակցում են ինձ հետ, գործարք են ուզում անել, ինչ-որ պահի հայտնվում են Փաշինյանի հաճախորդների ցուցակում կամ ընդհատակ անցնում։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իրենով է անում, կա՛մ էլ վախեցնում։ Որոշել էի վաճառել, քանի որ էլ չէի ուզում իր հետ որևէ գործ ունենալ, իմ իմացած Նիկոլը այլևս գոյություն չունի, նա երիկիը աղետի հասցրած աղետաբեր գործոն է դարձել։

Ես թերթի վերաբերյալ որևէ բան էլ չգիտեմ, իրենք իմ ոչ մի հարցին չեն պատասխանում, իսկ չտպագրվելը կապված էր իմ բարձրացրած հարցադրման հետ, դրանից հետո սկսեցին չտպագրել։ Իմ ասածից շաբաթներ հետո այլևս չհրապարակվեց, սկսզբից ասացին, որ ժամանակավոր է, բայց հետո այլևս չհրապարակվեց առ այսօր, մնացածից տեղյակ չեմ, որովհետև այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավոր է իրազեկել, չի պատասխանում իմ հարցերին։ Իհարկե եթե իրավական ճանապարհով հնարավոր լինի, և Ջհանգիրյան Գագիկը թույլ տա, իրավական ճանապարհով պետք է շարժվեմ առաջ՝այս հարցը լուծելու համար»,- ասաց Մակեյանը։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը