Ներքին 4 տարի առաջ - 21:08 16-03-2022

Արարատ Միրզոյանը կեղծ ուղերձ է հղում աշխարհին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը՝ կեղծ ուղերձ հղելով աշխարհին։ Եթե այս վերաբերմունքը չփոխվի, ապա ոչ միայն ՀՀ-ն, այլև հայ ժողովուրդը կարող է կորցնել հեղինակությունը միջազգային հարթակներում։

Նախարարի հարցազրույցը վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում։ Հատկապես այս հատվածը․ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։ Խոսքը, հավանաբար, վերաբերում է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացրած և այս տարի հունվարի 31-ին հրապարակած հեռախոսային հարցման արդյունքներին։ Հարցման համար ընտրվել է 1512 մարդ, պատասխանների քանակը՝ 23%։ Այս հրապարակման մեջ է նշված՝ «Ընդհանուր առմամբ, հայերի 70%-ը համաձայնել է, որ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններ պետք է հաստատվեն, թեև այնպիսի նախապայմաններով, ինչպիսին է Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղում չխոչընդոտելը»։

Եթե այս հարցման արդյունքներն են հայ-թուրքական կարգավորման հիմք ընդունվել, ապա կարելի՞ է ասել, որ Թուրքիան այլևս չի աջակցելու Ադրբեջանին Արցախի դեմ հարձակումներում և չի տրամադրելու մահացու սպառազինություն, քանի որ ՀՀ բնակչության 70 տոկոսը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պարզ նախապայման է առաջադրել։ Եթե նախարարը բնակչության դիրքորոշման մասին խոսում է, բայց այս կարևոր նախապայմանի մասին ոչինչ չի ասում, ապա կարելի՞ է ենթադրել, որ պարզապես կեղծում է։

Հանրային քննադատության թիրախում է նաև այն, որ նախարարը չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էական՝ քաղաքական բաղադրիչին՝ սևեռվելով առևտրային հետաքրքրությունների վրա՝ չմանրամասնելով, թե ՀՀ կառավարությունը ինչ առևտրատնտեսական շահերին է ստորադասելու ազգային շահերը։ Հարցազրույցի ավարտին էլ նախարարը նշում է, որ կարծիքներ են փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ։ Ի՞նչ կետերի մասին է խոսքը։

Հայ ժողովրդի մեծ մասի համար զգայուն են Արցախի ազատության, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, տարածքների վերադարձի, Կարսի, Սուրմալուի գավառի, Նախիջևանի, Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի և Կարսի հոկտեմբերի 13-ի պայմանագրերի լուծման հարցերը, որոնց մասին խոսելու իրավական և քաղաքական հիմքեր կան։ Պարզ է, որ հարաբերությունները կարգավորվելիս լուծվելու են այս հարցերը։ Ուստի եթե դրանց շուրջ պայմանավորվածությունը ժողովրդից գաղտնի է պահվում, ապա կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը ներում է Թուրքիային հայ ժողովրդի դեմ գործած հանցագործությունները։

Ուզենք, թե չուզենք՝ Արարատ Միրզոյանն է արտաքին հարաբերություններում ներկայացնում Հայաստանը և ժողովրդին։ Սակայն հայ ժողովուրդը, դատելով հանրային արձագանքներից, կարծես հակված չէ ներել Թուրքիային ու նրա իրավանախորդներին և սիրառատ ժպիտ պարգևել նրանց։ Ուստի որպեսզի աշխարհը կեղծ ուղերձ չստանա մեր ազգային ինքնասիրության մասին, հանրությունը մամուլում և սոցցանցերում նախարարին հասցեագրում է հանդիմանանք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակն ուրանալու, Արցախի հարցում նահանջելու, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» զիջելու, մի խոսքով՝ ժողովրդի արդար պահանջներն անտեսելու համար։ Այսպիսով՝ մարդիկ ցույց են տալիս, որ հայ-թուրքական կարգավորման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի նախապայմաններ և չի կիսում գործակալ լինելու մեջ նախկինում կասկածվող պաշտոնյայի թրքասիրական ժպիտը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ