Արտաքին 4 տարի առաջ - 20:42 15-03-2022

Պուտինի շրջապատն այժմ էյֆորիայի մեջ է, այնտեղ պառակտում չկա․ Վենեդիկտով


Ռուսական իշխանությունների կողմից փակված «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը կարծում է, որ Կրեմլում այս պահին պառակտում չկա՝ չնայած Ռուսաստանի դեմ արևմտյան աննախադեպ պատժամիջոցներին և Ուկրաինայի համառ դիմադրությանը։
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Վենեդիկտովն ասել է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ինքը զրուցել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մեջ գտնվող մարդկանց հետ և «ապշել է նրանց ցասումից և համոզվածությունից», նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը «բավականին հստակ» պաշտպանում է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողություն սկսելու որոշումը։
«Եթե խոսենք բարձրագույն ղեկավարության, Անվտանգության խորհրդի մասին, ապա ես կարծում եմ, որ նրանք և միմյանց են համոզել, և իրենք՝ իրենց»,- ասել է Վենեդիկտովը, նշելով, որ այժմ խաղադրույք չէր կատարի «էլիտաներում պառակտման» կամ Պուտինի դեմ դավադրության վրա՝ իշխանության վերին օղակներում։ Վենեդիկտովը չի ասել, թե կոնկրետ ում հետ է խոսել։
Վենեդիկտովի խոսքով, Պուտինի շրջապատում, արդեն պատերազմի 20-րդ օրը, Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի դեմ հաջողված են համարում։ «Այժմ նրանց էյֆորիան, ինչպես բնակչության մեծ մասի մոտ, աճում է»,- կարծում է նա։ Նա կարծում է, որ Պուտինի և նրա շրջապատի գործողությունների հիմնական շարժառիթը «կայսերական պետությունը վերակենդանացնելու» ցանկությունն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում