Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:48 15-03-2022

Ինքնակամ գնացել է ոստիկանություն, որտեղ գցել են գետնին, հարվածել ու նկարահանել՝ մարզպետին ցույց տալու համար

Ոստիկաններն ինքնակամ բաժանմունք ներկայացած Կարապետ Պողոսյանին տեղում գցել են գետնին, բռնություն կիրառել ու տեսանակարահանել։ Այս մասին Oragir.news-ին պատմեց հենց ինքը՝ Կարապետ Պողոսյանը, որն ասաց, որ այդ բռնության հետևանքով ձեռքի կոտրվածք է ստացել։

Oragir.news-ի հարցին, թե ինչո՞ւ էին իրեն բերման ենթարկել, Պողոսյանը պատասխանեց․

«Նազելի Բաղդասարյանի պատվերով։ Քանի որ այս ընթացքում իմ գրռումներն իրեն դուր չէին եկել, և հատուկ բեմականացված ներկայացում էր, դա որպես էդպիսին բերման ենթարկել չէր։ Ինձ հրավիրեցին, գնացի-հասա էնտեղ, էնտեղ ինձ արդեն տեսախցիկով, հեռախոսներով ինձ սպասում էին նկարահանման համար, և ինձ ասացին, որ թևերդ պետք է ոլորենք, որպեսզի կադրում ավելի սիրուն դուրս գաս, ու էդտեղ արդեն սկսեցին իմ հանդեպ կոնկրետ բռնություն կիրառել։ Ես ոչ մի օրինական պահանջից չէի հրաժարվել, իրենց ասելով ներկայացել էի, որևէ հիմք չկար ինձ բերման ենթարկելու։ Նախկինում էլ ինձ զանգել էին, ես ներկայացել էի պայմանավորված ժամին, առանց ուշանալու։ Էսօր ուղղակի շոու սարքեցին հայտնի տիկնոջը բավարարելու համար»։

Պողոսյանին հարցրինք, թե կոնկրետ ո՞ր գրառման համար են իր հետ նման կերպ վարվել․

« Ես պարբերաբար հրապարակել էի ինձ հասցեգրված բողոքները, և իրեն ասել, որ ավելի լավ է այդ բողոքներին ուշադիր լինի, այլ ոչ թե ինձ վիրավորի։ Ես իրեն բացատրեցի, որ «Առավոտ» թերթում ինքը իմ մասին հերյուրանքներ էր տարածել, ստեր էր տարածել։ Ես այդ ամբողջին էի անդրադարձել և ասել, որ աղջիկ ջան, քեզ նորմալ պահիր։ Գուցե մի քիչ էլ ոչ շատ նուրբ լեզվով էի բացատրել, բայց դա պայմանավորված էր իմ՝ գյումրեցի լինելով և իմ ու իր ընտանիքների՝ նախկինում ունեցած մոտիկությամբ։ Այսինքն՝ ես նախկինում էլ եմ իր հետ նույն տոնով, նույն ձևով խոսել։ Մենք մինչև Նիկոլի գալը շատ նորմալ հարաբերություններ ենք ունեցել։ Ոստիկանությունում ինձ մեքենայից քաշեցին դուրս, սկսեցին թևերես ոլորել։ Իրնեք շատ լավ տեղյակ էին, ես էլ իրենց զգուշացրի, որ ես քրոնիկ հիվանդություններ ունեմ՝ այդ թվում շատ բարձր ճնշում և սրտի խնդիր, իրենք նույնիսկ դա հաշվի չառան։ Փառք Աստծո, որ այդ պահին ինձ մոտ սրտի նոպա չի եղել։ Այսինքն՝ զուտ իշխանական «Եկատերինային» բավարարելու համար որոշեցին ինձ հետ այդպես վարվել, ինչը վստահաբար ոչ ոք չի մարսելու»,- պատասխանեց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան