Արտաքին 4 տարի առաջ - 23:59 14-03-2022

Մեդվեդևի զբոսանավը փոխել է սեփականատիրոջը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելու օրը

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի համակուրսեցու ընկերությունը դուրս է եկել Ալեքսեյ Նավալնիի «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմի շքեղ զբոսանավի սեփականատերերի խմբից՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելու օրը։ «Ֆոտինիա» զբոսանավը գտնվում է Ֆինլանդիայի նավաշինարաններից մեկում, սեփականատիրոջ փոփոխությունը կարող էր ազատել նրան պատժամիջոցներից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այժմ զբոսանավի սեփականատերը մոսկովյան Constanta բաժնետիրական ընկերությունն է։ Դրա տնօրեն Ալեքսանդր Միսյաչկովը կապված է ակտիվների կառավարման համակարգի առանցքային կառույցներից մեկի հետ, որոնք Նավալնին վերագրում էր Մեդվեդևների ընտանիքին, ասվում է BBC-ի հետաքննության մեջ։
Մեդվեդևը միջազգային պատժամիջոցների տակ է ուկրաինական պատերազմի պատճառով։ ԵՄ-ի և Ֆինլանդիայի իշխանությունները այժմ հետաքննում են, թե արդյոք նրան վերագրվող զբոսանավը պետք է կալանքի տակ վերցվի, գրում է Helsinki Sanomat թերթը։
BBC-ի փորձագետը ենթադրել է, որ պատերազմի սանձազերծման օրը սեփականության իրավունքի փոփոխությունը պետք է փրկեր նավը պատժամիջոցներից։ Զորքերի ներխուժումից քիչ առաջ Վլադիմիր Պուտինին վերագրվող զբոսանավը շտապ հեռացել է Համբուրգի նավահանգստից։ «Ֆոտինիան» չէր կարող նույնը անել․ փետրվարի 24-ին անհնար էր լքել Կոտկայի նավահանգիստը՝ առանց սառցահատի ուղեկցության։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան