Արտաքին 4 տարի առաջ - 20:03 14-03-2022

Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը «դադարի վիճակում է»

Զինված հակամարտության կարգավորման ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլում «մինչ վաղը տեխնիկական դադար է»։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։
Այս անգամ պատվիրակությունները ոչ թե անձամբ են հանդիպում, այլ բանակցում են առցանց։ Ուկրաինական պատվիրակության անդամ, նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցություններից առաջ գրել է, որ բարդ խոսակցություն է սպասվում, և որ ուկրաինական կողմը պնդելու է իր պահանջները՝ ներառյալ զինադադար, զորքերի դուրսբերում և անվտանգության երաշխիքներ։ Նա կարծիք է հայտնել, որ ռուսական կողմը, չնայած Ուկրաինայի համառ դիմադրությանը, դեռևս պատրանքներ ունի, որ «19-օրյա բռնությունը խաղաղ քաղաքների դեմ ճիշտ ռազմավարություն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի