Մահվան ելքով ավտովթար Արմավիրում․  26-ամյա վարորդը  վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա
copy image url

Մահվան ելքով ավտովթար Արմավիրում․ 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա

Ներքին 3 տարի առաջ - 23:16 13-03-2022
Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: