Իսրայելի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիները
copy image url

Իսրայելի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիները

Արտաքին 3 տարի առաջ - 11:40 13-03-2022
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունները և հրեական պետության կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Այս մասին հաղորդել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենեթը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին զրուցել են շաբաթ երեկոյան: Առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիները և այդ ուղղությամբ Իսրայելի կողմից գործադրվող ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ: «Զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ»,- նշել են գրասենյակից։

Ամենից շատ դիտված