Ներքին 4 տարի առաջ - 19:00 11-03-2022

Զոհվեցին՝ չիմանալով պատերազմի օրենքները

2020թ -ի 44-օրյա պատերազմի մարդկային կորուստները պատրաստ չլինելու հետևանք էին։ Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում զոհվեցին 6 պահեստազորայիններ։

Oragir.news-ը խոսել է պատերազմի մասնակից և 6 պահեստազորայինների զոհվելու ականատես Ա.Հ.-ի հետ, որը Վաղաշեն գյուղի բնակիչ է և զորահավաքով գնացել էր պատերազմ։ Ըստ Ա.Հ.-ի՝ իրենց զորակոչի հրաման եկել էր հենց սեպտեմբերի 27-ին։

«Իրիկունը ժամը 6-ին «պավեստկա» է եկել։ Թղթերը եկել է գյուղապետարան, հավաքվել ենք գյուղամեջ, հարցրել ենք՝ երբ ենք բարձրանում դիրքեր, մեզ պատասխանել են, որ մի 3 ժամից շարժվում ենք։ Մեզ անհրաժեշտ պարագաներ վերցնենք, ինչ- որ անհրաժեշտ է՝ սրբիչ և այլն, պատրաստ լինենք։ Գիշերը ժամը 12-ին շարժվել ենք»։

Հարցին, թե միանգամից դիրքե՞ր են տարել, թե՞ վարժանքների, պատասխանեց.

«Մեզ տարան Կարճաղբյուր՝ զենք- զինամթերք ստանալու։ Մեկ օր մնացել ենք, առավոտը՝ ժամը 9-ին շարժվել ենք»։

Այդ մեկ օրվա ընթացքում ամեն մեկը ստացել է իր հաստիքը, ու շարժվել են Օմարի լեռներ։ «Հրամանատարի անունը չեմ հիշում, ազգանունը Մովսիսյան էր, մայոր էր, ինքը դիրքի պատասխանատուն էր »։

Թե ինչպես զոհվեցին համագյուղացի 6 տղաները, Ա.Հ.-ն պատմեց.
«Էտ գիշեր՝ հոկտեմբերի 1-ի, լույս 2-ի, շատ խառն էր, ամեն վայրկյան սպասում էինք, որ պիտի հարձակում լինի։ Առավոտյան՝ մոտավորապես ժամը11-ն էր արդեն, կրակն եղավ «բեզպիլոտնիկ»-ից»։
Կոնկրետ իմացել են, որ պատերազմի ժամանակ պետք է իրարից անջատ նստեն.
«Գիտեինք, որ 2-2 պիտի նստենք։ Էդ պահին ամեն մեկը իրա դիրքը թողել, հավաքվել էին ընդհանուր մի տեղ, ու խառը իրավիճակ էր։ Ոչ մեկը գիշերը չէր քնել, ու հանկարծ կրակը եղավ, էլի։ Բոլորը միամիտ են եղել, էդ դիրքի վրա կրակ չէր եղել ընդհանրապես, առաջին հարվածն էր»։
Ա.Հ.-ի խոսքով զգուշացում եղել է, որ անջատ լինեն, բայց իրավիճակը այլ բան է թելադրել.

« Իրավիճակը խառն էր, զենք զինամթերքի մոտ պատրոն էինք լցնում։ Այնպես չէ՝ հրամանը եղել է, հրամանին չեն ենթարկվել»։
Անձնակազմում տարբեր ժամանակների ծառայողներ են եղել։ Ա.Հ.-ն ծառայել է 2016-2018թ.-ին։ Զրույցի ընթացքում նա նաև նշեց, որ յուրաքանչյուրը տարբեր հաստիք է ունեցել։ Անձնակազմը եղել է 40-45 հոգանոց։ «Եղել է մարդ, որ Սովետական բանակում է ծառայել, եղել է մարդ՝ ծառայել է Ղարաբաղում, եղել է, որ Երևանում են ծառայել, չեն իմացել՝ դիրքն ինչ է։ Ամեն մարդ ունեցել է մի հաստիք, ըստ որի՝ գնացել է»։

Հարցին՝ ամեն մեկը կոնկրետ իմացե՞լ է՝ որն է իր գործը, Ա.Հ.-ն իր օրինակով ասաց, որ ինքը ժամկետային ծառայություն է անցել այլ հաստիքով, պատերազմի օրերին՝ այլ։

« Ես D20-ի հրամանատար եմ եղել, բայց գնացել առաջին գիծ ԱԿ-ով դիրք եմ պաշտպանել։ Ուղղակի որ զինվոր ես, գիտակցում ես, պատրաստ ես ամեն ինչի։ Ամեն մեկս էլ գիտակցել ենք, որ զենքը մեր ձեռն է, ուրեմն պետք է պաշտպանենք հա՛մ մեզ, հա՛մ էլ մեր հողը»։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը