Ներքին 4 տարի առաջ - 16:21 11-03-2022

Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի ղեկավարած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 11-ին ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հայանպաստ գործունեությունը՝ շեշտելով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի ներառման ու Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող բանաձևի ընդունման հարցում գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու հետպատերազմյան իրողություններին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, ընդգծել համազգային օրակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:

Գասպար Կարապետյանը մտահոգիչ է որակել Ադրբեջանի շարունակվող սադրանքները, շեշտել ամեն գնով արցախցուն Արցախում պահելու կարևորության մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անելիքները, նախանշվել են մոտակա ծրագրերը՝ կապված Եվրոպայում Արցախի բարեկամների ներուժը ճիշտ օգտագործելու հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:


Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը