Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 22:45 10-03-2022

Հայհոյվելուց հաճույք են ստանում

Մենք մինչև հիմա դեռ զարմանում ենք ՔՊ-ականների արտաբերած մտքերի վրա․ հայհոյում ենք ու զարմանում։ Ամեն անգամ մի «ֆանտաստ» ՔՊ-ական հերթական ֆանտաստիկ միտքն է լեզվից թռցնում, լսում ենք, զայրանում, մտածում՝ ոնց կարող է հայ մարդը նման հակահայկական միտք արտահայտել, հետո զայրանում ենք ու հայհոյում։ Մինչև որ ինչ-որ պահի գլխի ենք ընկնում, որ նրանք դա հատուկ են ասում՝ իրենց ասված է, որ հակահայկական մտքեր արտահայտեն ու թեկուզ հայհոյանքի գնով, բայց տարածվեն՝ Օվերտոնի պատուհան բացելով դրա համար, կա՛մ էլ իրենց տեսակն է այդպիսին, իրենք չեն կարող այլ բան ասել։

Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է մինչև հիմա դեռ զարմանալ Քոչարյան Անդոյի մտքերի վրա։ Հայ մարդու ասածներից կարելի է զարմանալ, Անդոյի ասածներից՝ ոչ։ Բայց մենք դեռ զայրանում ու հայհոյում ենք նրան, երբ լսում ենք՝ ինչպես է նա ասում, որ դեռ պետք է պարզել՝ Երասխում տեղի ունեցած սահմանային միջադեպերում հայկակա՞ն կողմն է մեղավոր, թե՞ ադրբեջաական։ Այսինքն՝ նա չի խոսում այն մասին, որ թշնամու հրահրած սադրանքի հետևանքով մենք հերթական զոհն ունենք, հերթական տան ճրագն է մարել մեր երկրում։ Նա խոսում է «հավասարությունից», որ գուցե մե՞նք ենք սադրել, որ անմեղ թշնամին ստիպված կրակել ու սպանել է մեր զինվորներին։ Ու մենք զարմանում ենք, թե ինչպե՞ս կարող է հայ մարդը թշնամու դիրքերից հանդես գալ։ Ու ստիպվա նորից պետք է հիշեցնենք՝ հայ մարդը չի կարող, Անդոն ու նրա նմանները՝ կարող են, ՔՊ-ականները կարող են։

Նույն կերպ զարմանում ենք, թե ինչո՞ւ է Հայաստանի հինգերորրդ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը անհոգ թեթևությամբ հայտարարում՝ ոչինչ, որ Ադրբեջանը կրակում է, իրենք իրենց ճանապարհից չեն շեղվելու։ Ո՞րն է իրենց ճանապարհը՝ Հայաստանը թշնամուն վերջնականապես հանձնե՞լը, մեր հայրենիքը հայաթափ անե՞լը, մեր տղաներին հերթով հանուն իրենց ծրագրերի ամեն օր զոհաբերե՞լը։

Ու դարձյալ զարմանում ենք և սկսում հայհոյել, այս անգամ՝ Խաչատուրյանին։ Բայց եթե Քոչարյան Անդրանիկի դեպքում կարող էինք ի սկզբանե զրամանալու փոխարեն միանգամից անցնել հայհոյանքների, ապա Վահագն Խաչատրյանի դեպքում մի փոքր արդարացված է զարմանքը, թե ինչպե՞ս կարող է հայ մարդն այդպիսին լինել։ Փաստորեն, Վահագն Խաչատրյանը ևս կարող է լինել՝ չլինելով ՔՊ-ական։ Այսինքն՝ նա ևս կարող է Քոչարյան Անդո լինել, պարզապես՝ մի քիչ ավելի քաղաքակիրթ տեսքով։

Եւ այս մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենց հայհոյելու են իրենց արտաբերած մտքերի համար։ Բայց շարունակում են նույն կերպ ազգադավ մտքեր արտահայատել, որովհետև նախ՝ այդպես է պետք, հետո՝ երևի իրենց դուր է գալիս, երբ իրենց հայհոյում են․ հաճույք են ստանում դրանից։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել