Ներքին 4 տարի առաջ - 12:10 10-03-2022

ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա. Փաշինյան

«Արցախում բնական գազ մատակարարող խողովակաշարի պայթյուն է եղել, որին գնահատական տալուց զերծ կմնամ, բայց միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»,- Կառավարության հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նախարարի կարգավիճակով բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը վերջին անգամ է մասնակցում Կառավարության նիստին, քանի որ կիրակի օրը տեղի է ունենալու նախագահի երդմնակալության արարողությունը։
Փաշինյանը, անդրադառնալով Կառավարության մի շարք անդամների հետ պաշտոնական այցով Ֆրանսիա կատարած այցին, ասաց, որ այնտեղ մասնակցել են հայ-ֆրանսիական ֆորումին, որը ՀՀ-Ֆրանսիա դիվանագիտական բարեկամական կապերի հաստատման 30-ամյակի առթիվ էր։

«Հարցերի լայն շրջանակ ենք քննարկել, քանի որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիայի դերը մեծ է, ունեցել ենք բավականին ծավալուն և բազմաշերտ օրակարգ։ Ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ քննարկելով ԵՄ-ՀՀ համագործակցության հարցերը, աշխատանքները համատեղ ծրագրերի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ»։
Փաշինյանն ասաց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ ՀՀ-ում ընտրական համակարգի վերաբերյալ կատարել են վերլուծություններ և հաստատել, որ նախորդ տարիների համեմատ կա ոչ թե ընտրական ավտորիտարիզմ, այլ ընտրական ժողովրդավարություն, իսկ դա նշանակում է, որ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ձևավորման գործիք է, որի ամենաթարմ օրինակը 2021 թվականի հունիսյան ընտրություններն են։

«Այնպես չէ, որ մեր երկրում իդեալական է կամ անթերի է ժողովրդավարությունը, բայց եթե ժողովրդավարությունները դասակարգենք, ապա, հաշվի առնելով երկրի ներսում ժողովրդավարության տարբեր ինստիտուտների գործունեությունը, համեմատելով այլ երկրների ժողովրդավարության հետ՝ ստացել ենք նման պատկեր։ Ժողովրդավարությունը մեզ համար առաջնային երևույթ է, իսկ կառավարությունը հանձնառու է կայացնել ժողովրդավարական ինստիտուտները»,- ասաց Փաշինյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում