Արտաքին 4 տարի առաջ - 18:00 09-03-2022

Գերեվարված ռուսները կհավաքվեն մեկ տեղում. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայում գերեվարված ռուս զինվորականները կհավաքվեն մեկ տեղում: Պատերազմի ընթացքում ավերված բնակավայրերի վերականգնմանը նրանց ներգրավելու հարցը կորոշվի ավելի ուշ։ Այս մասին ասել է ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հեռուստաալիքների ազգային մարաթոնի ժամանակ։

«Այժմ մենք ունենք առանցքային խնդիր՝ հավաքել նրանց մեկ տեղում, քանի որ նրանք այժմ գտնվում են շատ տեղերում»,- ասել է Դենիսենկոն։

Նա ընդգծել է, որ դրանից հետո որոշում կկայացվի, թե ինչպես ներգրավել գերիներին ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում։

Դենիսենկոն նաև ընդգծել է, որ Ուկրաինայում «երկու շաբաթվա ընթացքում փաստացի ոչ մի հանցագործություն չի եղել, բացի դիակապտությունից»։

Նշենք, որ Ուկրաինայում կա մոտ 2 հազար գերեվարված ռուս, և նրանց թիվը գնալով ավելանում է։ Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում արդեն մտածում են ռուս ռազմագերիների համար ճամբարներ ստեղծելու մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում