Արտաքին 4 տարի առաջ - 16:42 08-03-2022

Ուկրաինայից փախստականների թիվը հասել է երկու միլիոնի. ՄԱԿ

Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայից փախստականների թիվը հասել է երկու միլիոնի: Այսօր այս մասին Twitter-ում հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ Սա ամենաարագ զարգացող ճգնաժամն է Եվրոպայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, պնդում է կազմակերպությունը:

Ուկրաինա ներխուժման երկու շաբաթն էլ դեռ չի լրացել, սակայն այս ընթացքում մոտ 900 հազար ուկրաինացի պատսպարվել է Լեհաստանում, 150 հազարը՝ Հունգարիայում։ Միայն Եվրամիությունը սպասում է իր տարածքում ընդունել 2,5-6,5 միլիոն փախստականների:

Օրվա ընթացքում միայն ուկրաինական սահմանի արևմտյան հատվածում երկիրը լքել է 132 հազար մարդ, հաղորդել է Պետական ​​սահմանային ծառայությունը։

«Մեզ պետք է դադարեցնել կրակը, մեզ պետք է հրադադար, որպեսզի մարդիկ կարողանան դադարել փախչել կամ նույնիսկ վերադառնալ իրենց տները: Բայց հիմա նրանք բոլորն ինձ ասում են, որ վախենում են»,- նախօրեին ասել է Գրանդին Al Jazeera հեռուստաալիքին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում