Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:36 07-03-2022

Գեղարքունիքի մարզպետը զոհված կամավորականների հարազատներին է հանձնել նրանց շնորհված մեդալները

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու նվիրումի համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահների հրամանագրերով «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա և Վարդենիկ բնակավայրերից ծառայության մեկնած կամավորներ Լեռնիկ Վահանյանը, Արթուր Վիրաբյանը, Երվանդ Խաչատրյանը, Գևորգ Օհանյանը, Մանվել Մանուկյանը և Արմեն Գրիգորյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Հերոսների ծնողներին և հարազատներին հետմահու պարգևները հանձնեցի մարտի 7-ին:

«Կիսում եմ կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մենք ամեն գնով պետք է լինենք միահամուռ և ստեղծենք այն երկիրը, որի մասին երազում էին հայրենիքի համար մարտնչող մեր տղաները:

Մենք ազգովի շատ դառն ու դաժան ճանապարհ անցանք, մեծ դժվարություններ տեսանք, սակայն, շնորհիվ մեր քաջարի մարտիկների, այսօր ունենք կանգուն հայրենիք:

Ես վստահ եմ, որ կկարողանանք մեր առջև դրված խնդիրները այնպես լուծել, որպեսզի ունենանք հզոր բանակ, ապահով, մրցունակ ու զարգացած երկիր՝ այդկերպ ապագա սերունդների համար ստեղծելով այն բարեկեցությունը, որի համար պայքարում էին մեր հերոսները:

Երախտապարտ եմ ձեզ և գլուխ եմ խոնարհում մեր հերոս տղաների պայծառ հիշատակի առջև: Վստահ եղեք, որ մենք պատրաստակամ ենք՝ օգնել ու աջակցել ձեզ ցանկացած հարցում, իսկ մեր առջև ծառացած խնդիրների կարգավորման համար պետք է ցուցաբերենք համախմբվածություն՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր քաջերի թափված արյան»,-գրել է Կարեն Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել