Ներքին 4 տարի առաջ - 12:20 07-03-2022

Ադրբեջանի հետ ռազմական բալանսը փոխվել է անասելիորեն, բայց հո չե՞նք հանձնել. Վահագն Ալեքսանյան

«Այն ստատուս քվոն, որը կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, որը սկսվել և ուղեկցվել է միջազգային և հումանիտար բոլոր օրենքների կոպիտ խախտումներով, ինչը պետք է արժանանա գնահատականի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդյոք համարո՞ւմ է, որ Արցախի այն տարածքները, որոնք այժմ գտնվում են թշնամու ձեռքում, օկուպացվել են թշնամու կողմից։
Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ուկրաինայում բնակվող հայերի ճակատագրին՝ ասելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե Ուկրաինայում ապրող քանի՞ քաղաքացի չունի ՀՀ անձնագիր, բայց աշխատանքներ տանում են այդ ուղղությամբ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ցուցաբերած վարքագծին և հարցին՝ կարելի՞ է արդյոք ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորների վրա մատ թափ տալ, ի՞նչ փոխվեց, չէ՞ որ վարչապետը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, 2015 թվականին ԱԺ ամբիոնից Գևորգ Կոստանյանին ասում էր՝ մատ թափ տալ չի կարելի, բայց հիմա ինքն է անում նույնը, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ լրագրողը ամենի բուն իմաստը բաց է թողել, իսկ ժեստիկուլյացիան ԱԺ ամբիոնից կարող է լինել ցանկացած ձևով, նույն ժեստով խոսում են նաև ընդդիմադիրները։

«Բուն հարցին բազմիցս է պատասխանել վարչապետը, իսկ ինչ վերաբերում է հոխորտալուն՝ ընդդիմադիրների դատարկ հարցերը տրվում են շոուներ ապահովելու համար, որոնք, այո՛, պետք է ստանան արժանի պատասխան, որովհետև այն բնույթը՝ ձևակերպումները, որ վարչապետը հող է հանձնել, հանձնել է Արցախը՝ դրանք դատարկաբանություններ են, հակառակ պարագայում նույն ընդդիմադիրները ժամանակին բանակցում էին հայրենիք հանձնելու համար։ Մեր կառավարման շրջանում Ադրբեջանի հետ ռազմական բալանսը փոխվել է անասելիորեն, բայց հո չե՞նք հանձնել»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների