Ներքին 4 տարի առաջ - 23:28 05-03-2022

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ամփոփել է իր առաջին աշխատանքային այցը դեպի Արցախ

Մարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ: Այս մասին իր ֆեյսբուքան էջում տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Արցախի պաշտոնյաների հետ, հանդիպել եմ սահմանամերձ գյուղի բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների, ծանոթացել նրանց խնդիրներին, այցելել եմ տեղահանված արցախահայության ժամանակավոր բնակության վայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարիքներին:

Հանդիպումներս սկսեցի արցախյան գործընկերոջս գրասենյակում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և մեր աշխատակազմերի մասնակցությամբ մանրամասն քննարկեցինք և նախանշեցինք առաջիկա համագործակցության երեք կարևոր ուղղությունները. Հայաստանում հաստատված տեղահանված արցախահայության, ներառյալ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության փաստերի հավաքագրումն ու միջազգային իրավասու մարմիններին ներկայացումը, ինչպես նաև Արցախի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելը՝ տարբեր մեխանիզմներով:

Պարոն Ստեփանյանի հետ հայտնել ենք փոխադարձ հանձնառություն՝ շարունակելու հաստատությունների՝ արդեն ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:

Աշխատանքային այցի ընթացքում ջերմ ընդունելության եմ արժանացել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի պաշտպանների փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև հանդիպել եմ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք պաշտպանի հաստատությունների առջև դրված մարտահրավերներին ու հնարավորություններին առնչվող հարցերին, ապա հանդիպումը շարունակել ենք ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ՝ ունեցել մտքերի խիստ օգտակար փոխանակում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան