Խոսք 4 տարի առաջ - 18:46 04-03-2022

ՌԴ IT ոլորտի ներկայացուցիչները ՀՀ գալով չեն զբաղեցնի ինչ-որ մեկի տեղը, որովհետև դրանք թափուր են. Սամվել Մարտիրոսյան

«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բազմաթիվ ռուս բիզնեսմեններ, թիմեր և պարզապես անհատներ կփորձեն տեղափոխվել այլ երկրներ, որտեղ իրենց համար ավելի կոմֆորտային կլինի։ Ու լավ մասնագետների ներհոսքից միայն կշահեն այն երկրները, որտեղ նրանք կմեկնեն։ Հայաստանը դրա համար լիքը նախադրյալներ ունի»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ շատերը փախչում են ՌԴ-ից թաքուն և չեն ասում հարևան-բարեկամներին, իսկ իրավիճակը մեկ-երկու օրվա մեջ փոխվել է, և կան լուրջ ասեկոսեներ, որ այնտեղ ռազմական դրություն կարող է հայտարարվել, ինչի հետևանքով ՌԴ-ում սկսվելու են մոբիլիզացիա և մեծ ներգաղթ։
«Եթե IT ոլորտի ներկայացուցիչը մնում է ՌԴ-ում, ունենում է մի շարք խնդիրներ, օրինակ՝ հոգեբանական. վախենում է մի բան խոսել, քանի որ քրեական հոդվածներ կան դրա համար։ Որպես IT ընկերություն՝ ունի հետևյալ խնդիրը, որ Արևմուտքից արգելափակում են իրենց գործունեությունը, ինչի հետևանքով ուղղակի այդ մարդիկ կորցնում են իրենց գործիքակազմը»։

Մարտիրոսյանի խոսքով, IT ոլորտի ՌԴ մասնագետները կորցնում են բանկային փոխանցումների հնարավորությունը և բիզնես հարաբերությունները արտերկրի հետ։ «Իրենք ՌԴ-ում են, որը ենթադրում է լուրջ խնդիրներ, քանի որ շատերը չեն ուզում իրենց հետ կապ ունենալ միայն նրա համար, որ իրենք ռուս են։ ՀՀ-ն իրենց համար կոմֆորտային է՝ համեմատած մի շարք այլ երկրների հետ, որովհետև շատերը գնում են նաև Վրաստան, ունենում փաստաթղթային խնդիրներ և պետք է բանկային հաշիվ ստանալիս փաստաթուղթ ստորագրեն, որտեղ իրենք պետք է նշում անեն, որ ՌԴ-ն ագրեսոր է, օկուպանտ։ Ինչ-որ հարցերում ՀՀ-ն իրենց համար ավելի կոմֆորտային է, օրինակ՝ թղթավարության տեսանկյունից. մեզ մոտ իրենք կարող են ներքին անձնագրով մտնել՝ չստանալով անկախ անձնագիր։ Առհասարակ այսօր աշխարհում քիչ տեղ կա, որտեղ ռուսների հանդեպ լավ են վերաբերվում»։

Հարցին՝ նախադրյալներ կա՞ն ՀՀ-ում բիզնեսների հաստատման համար, և որքա՞ն է կառավարության հետաքրքրվածությունը նրանց նկատմամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Էկոնոմիկայի նախարարությունը բացել է էլեկտրոնային փոստ, որով կարող են ՀՀ տեղափոխվողները կապվել և ստանալ կոնսուլտացիա և օգնություն, իսկ տելեգրամում մի շարք չաթեր են բացել, այնտեղ կան նախարարությունից ներկայացուցիչներ, բայց թե որքանով են էֆեկտիվ աշխատում՝ չեմ կարող ասել»։
Հարցին՝ միայն IT ոլորտո՞ւմ է մեծ հետաքրքրությունը, մեդիափորձագետը պատասխանեց, որ միայն այդ ոլորտի վերաբերյալ ունի ինֆորմացիա, և միայն այդ ոլորտում է, որ աշխարհի ցանկացած կետից կարող են աշխատել և հեշտ ինտեգրվել։

Թե ՀՀ-ի համար որքանով է շահեկան լինելու IT ոլորտի ՌԴ մասնագետների մուտքը Հայաստան, Սամվել Մարտիրոսյանն արձագանքեց. «Հիմա ՀՀ-ում IT ոլորտի մասնագետների լուրջ պակաս կա, հատկապես ինչ-որ ուղղություններով, եթե ճիշտ կազմակերպենք այս ամենը, ապա կարող ենք ստանալ լուրջ համալրում։ Պլյուսը նաև այն է, որ այդ մարդիկ չեն զբաղեցնի ինչ-որ մեկի տեղը, դրանք թափուր են, և դա կարող է բերել ՀՀ-ում IT ոլորտի զարգացմանը։ ՌԴ-ի, Բելառուսի և Ուկրաինայի IT ոլորտի մասնագետները վատը չեն, շատ ուղղություններով նաև մեզանից առաջ են։ Դեմոգրաֆիկ խնդիր կա մեզ մոտ, իրենք չեն գալիս որպես փախստական, այլ գալիս են ներդրում կատարելու։ Ի՞նչ վատ է, մշակվում են նաև ռազմավարություններ»։

Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան