Արտաքին 4 տարի առաջ - 12:56 03-03-2022

Որոշվել է լուծարել «Էխո Մոսկվի» ռադիոկայանը և կայքը

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել ռադիոկայանը և կայքը։ Այս մասին հաղորդել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Երեքշաբթի օրը ռադիոն անջատվել է եթերից, կայքն ագելափակվել՝ Գլխավոր դատախազության և Ռոսկոմնադզորի որոշումների հիման վրա՝ կապված ուկրաինական պատերազմի լուսաբանման հետ։

«Էխո Մոսկվի»-ն առաջին անգամ եթեր է դուրս եկել 1990թ.-ի օգոստոսի 22-ին, Մոսկվայում։ Մինչ Ուկրաինայի հետ պատերազմը ռադիոկայանը եթերից անջատվել է միայն մեկ անգամ՝ 1991թ.-ի պետական հեղաշրջման ժամանակ։ 2020թ.-ի դրությամբ ռադիոկայանի իրավաբանական անձի բոլոր բաժնետոմսերի 66%-ը պատկանել է «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգին»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները