Ներքին 4 տարի առաջ - 18:42 01-03-2022

Տիգրան Աբրահամյանը ստեղծված իրավիճակում չի բացառում ՀԱՊԿ-ՆԱՏՕ բախումը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նկատի ունենալով, չի բացառում ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը, ինչը Հայաստանի համար լի է սպառնալիքներով: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունների խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը Եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու: Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում գործող ավանդական, հիմնական կամ պոտենցիալ դերակատարները, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ անուղղակի և չի բացառվում նաև ուղիղ բախումը, ապա առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված»,-ասաց Աբրահամյանը:

Նա նշեց՝ տարբեր զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված հետպատերազմյան անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում, շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել: Ըստ պատգամավորի՝ այս փուլում դրանք կարող են դրսևորվել Հայաստանի ու Արցախի սահմաններին տարբեր բնույթի սադրանքներով, մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումներով, մեկ այլ փուլում՝ բարձր ռիսկ կա, որ դրանք կարող են ունենալ առավել ագրեսիվ, թիրախային ու մասշտաբային մակարդակ:

«Հարավային Կովկասն այն հիմնական ճակատներից է, որը կարող է բացվել ՌԴ-Արևմուտք դիմակայության պայմաններում, իսկ ճակատի առաջին շարքերում Թուրքիան և Ադրբեջան են»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ ստեղծված բարդ ու աննախադեպ ծանր իրադրությունում ՀՀ իշխանությունը անհասկանալի կեցվածք է ընդունել՝ փոխանակ նախապատրաստվի համապատասխան սցենարային զարգացումներին: Նա մատնանշեց հատկապես ԳՇ պետի ազատումը:

«Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չի եղել, ու սա այն դեպքում, որ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ամենից ծանրաբեռնվածը հենց Զինված ուժերի Գլխավոր շտաբն է գործում»,-նշեց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ ԳՇ պետի պաշտոնում նույնիսկ ամենալավ կադրի նշանակման դեպքում նրան երկար ժամանակ է պետք լինելու՝ իրավիճակը իր ձեռքը վերցնելու ու անվտանգային համակարգի զարկերակին տիրապետելու համար:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան