ԱՄՆ որոշ նահանգներում արգելվել է ռուսական օղու վաճառքը
ԱՄՆ մի քանի նահանգների նահանգապետներ արգելել են ռուսական արտադրության օղու վաճառքը ալկոհոլային խմիչքների խանութներում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Նահանգապետերից վերջինը, որը տեղական ալկոհոլային խմիչքների վերահսկման վարչություններին հրամայել է ռուսական արտադրության օղին հանել վաճառքից՝ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսն է եղել։ Շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, նա պահանջել է խանութների դարակներից հանել շշերը։ Նախկինում նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Նյու Հեմփշիրում, Օհայոյում և Փենսիլվանիայում։ Ռուսական արտադրության օղին հանվել է շրջանառությունից՝ ի նշան Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության դեմ բողոքի։