Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:21 26-02-2022

Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու մտահղացումը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանինն է: Հանդիսավոր բացմանը ելույթ ունենալով` նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովի վարչական տարածքին հարող, խորհրդային տարիներին ոչնչացված Երևանի ամենահին Կոզեռնի գերեզմանատանն ամփոփված ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն այժմ սերունդներինն է:

Ալեն Սիմոնյանի խոսքերով` այս քայլով հիշում ու խոնարհվում են շենքում և հարակից տարածքում մարդկային կյանքերի ավարտման և անմեղ զոհերի հիշատակին: 17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել է Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը: Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից: Մինչև 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչև Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին և Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները:

Հայտնի է նաև, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին նրա մարմինը վերահուղարկավորել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան