Ուղիղ եթեր

Կարդիականացվի մայր շատրվանի լուսաձայնային համակարգը․ Երևանի քաղաքապետարան

Ներքին 3 տարի առաջ - 22:19 26-02-2022
Այս տարի նախատեսվում է արդիականցնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Մայրաքաղաքում այսօր շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ՝ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը քաղաքապետարանի տարածած տեսանյութում վստահեցնում է՝ փոխարինվելու են մայր շատրվանի շարժիչները, լուսային համակարգը, լուսային նոր էֆեկտներ են ստեղծվելու։

«Տարբերակ է մշակվում, որպեսզի լրացուցիչ ջրային էկրան տեղադրվի։ Էկրանի վրա արտացոլվելու է մեր պատմամշակութային արժեքները ներկայացնող հոլովակներ»,- նշեց նա։

Տեսանյութում «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանի խոսքերով՝ շատրվաններն ու ջրավազանները տեսքի կբերվեն։

«Մարտի մեկից նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն։ Շատրվաններ և ջրավազանները տեսքի կբերենք։ Կընթանան ներկման և սալիկների ամրացման, պոմպերի և մալուխային գծերի վերանայման աշխատանքներ»,- նշեց Վաղարշակյանը։

Շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից։

Ամենից շատ դիտված