Ներքին 4 տարի առաջ - 09:29 26-02-2022

Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում
Ուկրաինայում պատերազմ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։
Այս պահի դրությամբ ամենալարված իրավիճակը Խարկով, Մելիտոպոլ, Խերսոն քաղաքներում է, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում։
Երեկ, երբ զրուցում էի Մելիտոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք հաստատեցին, որ ռուսական դեսանտն արդեն Մելիտոպոլում է։

Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ես չգիտեմ, սակայն հայ համայնքն ինքն ակտիվորեն ինքնակազմակերպվում է եւ այս պահին, ինչպես ինձ փոխանցեց Տեր Մարկոս Սրբազանը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապաստան են գտել Խարկովի հայկական եկեղեցում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների հայկական եկեղեցիներում։
Ավելին, Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստները, որոնք Կիեւում եւ այլ քաղաքներում ունեն ռեստորաններ, սրճարաններ եւ այլ հաստատություններ, գրեթե բոլորի նկուղային հարկերը տրամադրված են մեր հայրենակիրցներին՝ կանանց, ծերերին եւ երեխաներին՝ որպես բունկեր։

Այս պահին ռուսական զորամիավորումները արեւմուտքից շրջափակել են Կիեւը, իսկ Կիեւում մեր համայնքը մեծաթիվ է։
Զոհ կամ վիրավոր Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, չկա։
Պատերազմը, ցավոք, շարունակվում է եւ ես պարբերաբար տեղեկություն կտրամադրեմ Ուկրաինայում հայ համայնքի վիճակի վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել