Ներքին 4 տարի առաջ - 23:54 25-02-2022

Ուսումնասիրվում են մանկապարտեզների ճաշացանկերը. կլինեն նոր մոտեցումներ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ուսումնասիրում է մանկապարտեզների սննդակարգը, առկա խնդիրներն ու բացթողումները։

«Երևանի ընտրված մանկապարտեզներում սնուցման և առողջ սննդակարգի փորձառության գնահատում» հետազոտության ընթացքում կդիտարկվի երեխաների սննդի կազմակերպումը, ճաշացանկի սննդարարությունն ու բազմազանությունը։

Ուսումնասիրության ընթացքում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի և նորարարական մոտեցումների վրա, կներկայացվեն ոլորտի բարելավման առաջարկներ, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:

Մանկապարտեզների դերը երեխաների կյանքում կարևոր է թե՛ կրթության, թե ՛ առողջության տեսանկյունից։ Երեխաների՝ առողջ ապագա ունենալու համար կարևոր է, որ նախադպրոցական հաստատությունների առաջարկած ճաշացանկերը լինեն ոչ միայն սննդարար ու հավասարակշռված, այլև համապատասխանեն երեխաների օրգանիզմի առանձնահատկություններին և կարիքներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից