Ներքին 4 տարի առաջ - 20:03 25-02-2022

ՏԿԵ նախարարը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհահատվածներ, որոնք ներառված են ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվող օբյեկտների ցանկում։

Մասնավորապես, դիտարկվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 103+900 և կմ 104+300 հատվածներում գտնվող կամուրջները, որոնց վերանորոգումը նախատեսված է 2022 թվականին։

Հաջորդ կանգառը Իջևանի քաղաքում էր, որտեղ 2021 թվականին հիմնանորոգվել է Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148կմ հատվածը։

Նախարարն այցելել է նաև Իջևանից Բերդ տանող ճանապարհ (Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար), որի երկու հատվածները՝ մոտ 35 կմ ընդհանուր երկարությամբ, նախատեսված է հիմնանորոգել 2022 թվականին։ Այն այժմ գրունտային է։

Հիմնանորոգման արդյունքում կունենանք ասֆալտապատ ճանապարհ։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում