«Վարչապետի գավաթ»-ի սիրողական մրցաշարերին կմասնակցեն նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները
copy image url

«Վարչապետի գավաթ»-ի սիրողական մրցաշարերին կմասնակցեն նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները

Ներքին 3 տարի առաջ - 15:18 25-02-2022

«Վարչապետի գավաթ» նախաձեռնության շրջանակում անցկացվող թենիսի սիրողական մրցաշարին մասնակցության տեսանկյունից բավական ակտիվություն է նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը նշեց, որ մասնակցել է 1594 մարդ:

«Այս պահին ավարտվել է առաջին փուլը, որը համարվում է մարզային: Ասեմ, որ մարզային փուլեր անցկացվել են բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում: Եզրափակիչը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադպրոցում, որտեղ կմրցեն մարզային փուլերը հաղթահարած առաջին, երկրորդ, երրորդ տեղը զբաղեցրածները 4 տարիքային խմբում: Ընդհանուր 12 հոգի»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

Եզրափակիչը լինելու է մարտի 12-ին և 13-ին: Թենիսի սիրողական մրցաշարին, այս տարի բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցության հնարավորություն է տրվել Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին: Նրանց համար մրցաշարը կսկսվի մարտի 13-ին:

«Այս բաղադրիչն ավելացրեցինք, որովհետև կար հետաքրքրվածություն: Մեզ դիմել էին դեսպանատները՝ մասնակցության ցանկություն հայտնելով, մենք էլ ընձեռեցինք այս հնարավորությունը»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանի խոսքով՝ շատ ուրախացնող է, որ թենիսը նույնպես ընդգրկվել է: Նա նկատեց, որ ակտիվ մասնակցություն կա:

«Պատշաճ կարգով նախնական փուլն անցկացվել է, ասեմ, որ թեպետ սիրողական մրցաշար է, սակայն բավական ուժեղ խաղացողներ կան: Մասնակցության ակտիվությունը խոսում է այն մասին, որ շատերն են այս սպորտաձևի սիրահար: Կան ընտանիքներ, որոնք տանն են պայմաններ ստեղծում խաղալու համար»,-ասաց Ֆելիքս Սարգսյանը:

Թենիսից բացի տարվա ընթացքում ևս 3 մարզական զանգվածային միջոցառում է անցկացվելու՝ վազք, լող, հեծանվավազք: Սերգեյ Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակն է նպաստել սպորտի, առողջ ապրելակերպի հանրահռչակմանը:

«Հետաքրքրվածությունն այնքան մեծ է, որ շատերը ոչ միայն պատրաստվում են, այլև առաջարկում են երկարացնել հաղթահարվող տարածությունը: Ակնկալում ենք, որ այս տարի ավելի շատ թվով մասնակիցներ կլինեն» ,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

1-ին տեղի համար սահմանված է 1.000.000 դրամ, 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի՝ 600.000 դրամով, 3-րդ տեղի համար սահմանված է 400.000 դրամ: Մինչև 20-րդ տեղը զբաղեցնողները նույնպես կստանան դրամական պարգևներ:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան