Ներքին 4 տարի առաջ - 14:33 23-02-2022

Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստի օրը հայտնի է

Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, մեկտեղ հայտնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ իրենց կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված նույն օրը, ժամը 13:00-ին:

Ըստ հայտարարության՝ Դավիթ Տոնոյանը եւ նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

«Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչեւ «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սեւեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման եւ կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաեւ դատարանի անգործության եւ խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դ.Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում եւ իրականացրել է միմիայն օրինական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ