Արտաքին 4 տարի առաջ - 15:46 22-02-2022

Մեծ Բրիտանիայում COVID-ով հիվանդացածների համար անցկացվում են հոտառության վերականգնման դասընթացներ

Մեծ Բրիտանիայում AbScent բարեգործական կազմակերպությունը Լոնդոնի կենտրոնում անցկացնում է հատուկ դասընթացներ և սեմինարներ՝ «հոտառության վերադարձի» ուսուցանման համար։ Ինչպես պնդում են ստեղծողները, ծրագիրն ուղղված է COVID-19-ով հիվանդացած մարդկանց, ովքեր, ինչպես նախկինում, զգում են հոտառության կա՛մ աղճատում, կա՛մ ամբողջական կորուստ։

Դասախոսներից մեկը բրիտանացի Ռոբ Ռուքն է՝ փողոցային սննդի խոհարար, մեկը նրանցից, ովքեր հիվանդությունից հետո կորցրել են հոտ զգալու ունակությունը։

«Հոտը զգալը ձեր կյանքում հսկայական գործոն է, բայց մենք դա ընդունում ենք՝ կարծես այդպես էլ պետք է լինի: Մարդիկ չեն գիտակցում, թե իրականում որքան վատ բան է հոտառության բացակայությունը»,- ասել է Ռուքը BBC-ին։

Թե կոնկրետ ինչպես է աշխատում դասընթացների և սեմինարների մեխանիկան, նշված չէ ծրագրի կայքում: Օգտատերերին առաջարկվում է միայն ձեռք բերել բուրավետ մոմերի հավաքածուներ՝ «հոտառության մարզումների» համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը