ԵՄ-ն Ռուսաստանի կողմից ԼԴԺՀ-ի ճանաչումն անվանել է միջազգային իրավունքի խախտում

Արտաքին 3 տարի առաջ - 09:08 22-02-2022
Եվրամիության ղեկավարներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշմանը։

Բրյուսելում հայտարարել են, որ Մոսկվայի նման քայլերը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են»։

«Ուկրաինայի երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի կոպտագույն խախտում է: ԵՄ-ն և նրա գործընկերները կարձագանքեն միասնությամբ, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,- Twitter-ում գրել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: