Խոսք 4 տարի առաջ - 20:55 21-02-2022

Ընկերոջս համար պարտք ունեմ անելու. Հրաչ Քեշիշյանը Հայկոյի մասին ֆիլմ կնկարի

Կինոռեժիսոր, բազմաթիվ հայկական ֆիլմերի հեղինակ Հրաչ Քեշիշյանի ֆիլմերի երաժշտությունները հեղինակել է վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն, ով մահացավ նախորդ տարի' կորոնավիրուսից։ Բացի նրանից, որ Հայկոն ու Քեշիշյանը գործնական հարաբերություններ են ունեցել, նաև եղել են երկար տարիների լավագույն ընկերներ։

Կինոռեժիսորը հաճախ է իր ինստագրամյան սթորի բաժնում հետևորդների հետ կազմակերպում հարցուպատասխան՝ նրանց հետ կիսվելով իր աշխատանքային գործունեության մասին։ Ինստագրամյան հերթական հարցուպատասխանի ժամանակ Քեշիշյանը՝ պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ֆիլմ նկարել երգիչ Հայկոյի մասին՝ ասել է' « այո՛»։

Oragir.news-ը զրուցեց կինոռեժիսորի հետ՝ հարցնելով, թե ե՞րբ է պատրաստվում սկսել ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Քեշիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա ընդամենը երազանք է և նպատակ, բայց չգիտի հստակ, թե երբ կսկսի ֆիլմի աշխատանքները.

«Ես կարծում եմ, որ ընկերոջս համար պարտք ունեմ անելու, դա կլինի կամ փաստագրական, կամ գեղարվեստական ֆիլմ, հստակ չեմ կարող ասել, դա այդքան շուտ լինող բան չէ։ Պետք է երկար աշխատել, երկար ապրել և դա անել։ Կարծում եմ՝ դա միայն իմ մտահղացումը չի լինելու, այլ մեր բոլոր ընկերներինը, և օրերից մի օր, հույս ունեմ, որ կունենանք առողջություն, որ դա իրականացնենք»։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը