Չի գա, այնպես կհրավիրենք, որ չկարողանա խուսափել․ Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Մովսես Հակոբյանին
copy image url

Չի գա, այնպես կհրավիրենք, որ չկարողանա խուսափել․ Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Մովսես Հակոբյանին

Ներքին 3 տարի առաջ - 12:32 21-02-2022
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ եթե ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չմասնակցի հանձնաժողովի նիստերին, ապա նա ստիպված կլինի հանրայնոերն պատասխանել իրեն ուղղված հարցերին․

«Ինքը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է, և պարոն Հակոբյանը անպայման, համոզված եմ, կգա հանձնաժողով։ Հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որոնք իրեն պետք է տրվեր։ Էնպես չի, որ իր ֆիզիկական ներկայությամբ ա դա լինելու։

Պարոն Հակոբյանին կոչ եմ անում այդպիսի հայտարարություններ չանի, և որևէ պաշտոնյայի՝ անկախ իր նախկինում զբաղեցրած պաշտոնից՝ լինի նախագահ, վարչապետ, թե զորքերի հրամանատար։ Տեսաք՝ Արցախի Հանրապետության նախագահը ողջունեց հանձնաժողովի ստեղծումը, և պատրաստակամություն հայտնեց բոլոր այն պաշտոնյաների անունից, որոնք կհրավիրվեն, որ բոլորը, ովքեր բան ունեն ասելու այս հանձնաժողովին, պետք է ներկայանան։ Եթե Մովսես Հակոբյանը օր առաջ այդպիսի հայտարարություն է անում, ես էլ կարամ ենթադրություն անեմ, որ ընդդիմության մասնակցելու փորձել լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությանը»,- ասել է Քոչարյանը։

Ապա հայտարարությանը միջամտել է Սամվել Բաբայանը՝ ասելով, որ «այդ բոլոր գեներալներն էլ մասնակից են եղել»։ Անդրանիկ Քոչայնաը նաև հայտարարեց՝ «Կհրավիրենք, կգան՝ կգան, չեն գա, մենք կորոշենք՝ ոնց ենք հրավիրում, որ չխուսափեն գալուց»։

Ավելի վաղ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Oragir.news-ի հետ զրույցում ասել է, որ եթե հրավիրեն իրեն այդ հանձնաժողով, ապա ինքը չի գնա․ «Չեն կանչել, որ կանչեն էլ, չեմ գնա։ Գնամ ո՞ւմ ինչ բացատրեմ, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, իրար չենք հասկանում»,-ասել էր գեներալ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված