Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ավարտից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հաղորդում է
«Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսազրույց է անցկացնում նախագահ Զելենսկու հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։