Արտաքին 4 տարի առաջ - 13:28 20-02-2022

Նա արժանի է մեր աջակցությանը․ ԵՀ ղեկավարը՝ Զելենսկու մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ողջունում է ուկրաինացի ժողովրդի և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խիզախությունը այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է Ուկրաինայի շուրջ։ Այս մասին ասված է նրա հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, Twitter-ում։

«Ես ողջունում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի ժողովրդի խիզախությունը այս դժվարին ժամանակներում։ Այստեղ՝ Մյունխենում, անվտանգության համաժողովում, կա ուժեղ աջակցություն ազատ և ինքնիշխան Ուկրաինային։ Նա արժանի է մեր աջակցությանը», - ասված է ուղերձում։

ԵՀ ղեկավարն իր հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Դրանց արդյունքներից հետո Ուկրաինայի ղեկավարն իր հերթին ասել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգել քայլերը Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի համար։

«Ես հանդիպեցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Մենք խոսեցինք ուկրաինական սահմանների երկայնքով տիրող իրավիճակի, պատժամիջոցների, Ուկրաինայի և ԵՄ էներգետիկ անվտանգության մասին: Մենք պայմանավորվեցինք շարունակել համակարգել քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը դեէսկալացիայի և խաղաղության համար»,- գրել է նա Instagram-ում։

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած համաժողովում իր ելույթում Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ խորհրդակցություններ է նախաձեռնելու Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Նախագահը վստահեցերլ է, որ այն դեպքում, երբ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չտրամադրեն, Կիևը կհրաժարվի համաձայնագրից։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի