Արտաքին 4 տարի առաջ - 17:48 19-02-2022

Բրազիլիայում հեղեղումները խլել են ավելի քան 130 մարդու կյանք

Բրազիլիայի Պետրոպոլիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների ու հեղեղումների զոհերի թիվը հասել է 136-ի, անհետ կորած է համարվում 213 մարդ։ Այս մասին հաղորդում է բրազիլական Globo հեռուստաալիքը։

Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել ողջ մնացած 24 մարդու։

136 զոհերից 81-ը կանայք են, 50-ը՝ տղամարդիկ, 22-ը՝ անչափահաս։ Ներկայումս ընդհանուր առմամբ ճանաչվել է 89 մարմին։ Իրավագիտության բժշկական ինստիտուտը ստացել է նաև երեք այլ մարմինների բեկորներ. այս դեպքում հնարավոր չէ պարզել՝ դրանք տղամարդո՞ւ, թե՞ կնոջ մարմիններ են։

Չորսօրյա որոնումներից հետո հրշեջ ծառայությունը կարծում է, որ կեղտի և բեկորների միջից դեռևս հնարավոր է փրկել ողջ մնացածներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել