Արտաքին 4 տարի առաջ - 16:58 19-02-2022

Երկրորդ արկն է պայթել Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանին

Եվս մեկ արկ է պայթել Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«Տարասովսկի շրջանի Միտյակինսկայա ավանի տարածքում հայտնաբերվել է արկի պայթյունի ևս մեկ տեղ»,- ասել է աղբյուրը։

Ենթադրվում է, որ պայթել է 120 մմ տրամաչափի հրկիզող զինամթերք «Գրադ» համակարգից։