ԱԺ պատգամավորները Թումանյան են կարդում

Ներքին 3 տարի առաջ - 14:28 19-02-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Նարեկ Բաբայանը, Մարիամ Պողոսյանը, Արման եղոյանը հատվածներ են կարդում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Տեսագրությունը հրապարակվել է Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը: