Արտաքին 4 տարի առաջ - 10:24 19-02-2022

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Կիևից տեղափոխում են Լվով

Մեծ Բրիտանիան իր դեսպանատունը Կիևից տեղափոխում է Լվով: Երկրի կառավարությունն այս որոշումը կայացրել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մասնաճյուղը ժամանակավորապես տեղափոխվում է, դեսպանատան աշխատակիցներն աշխատում են Լվովում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գրասենյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։