Արտաքին 4 տարի առաջ - 15:57 17-02-2022

Պեսկովը հրապարակել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների սղագրությունը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի բանակցությունների պաշտոնական սղագրությամբ։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իրեն մտահոգում է ուկրաինական «անջատողականների»՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման հնարավորությունը։ Այսկերպ նա մեկնաբանել է Պետդումայի համապատասխան առաջարկը: Մակրոնը Պուտինին հարցրել է՝ արդյոք նա ցանկանո՞ւմ է ճանաչել այդպիսի օրենք, և արդյոք այն կարո՞ղ է հետաձգվել։

Պեսկովի խոսքով՝ Պուտինն այդ ժամանակ պատասխանել է, որ ոչ մի օրինագիծ չկա, դա ընդամենը նախաձեռնություն է։

«Դա Կոմ​​կուսի նախաձեռնությունն է, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցության։ Դա նրանց նախաձեռնությունն է։ Եվ այն հիմնական իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի կողմից աջակցություն չի ստացել։ Բայց այդպիսի նախաձեռնություն կա»,- ասել է ՌԴ նախագահը։

Պեսկովը նշել է, որ հարցն անմիջականորեն տրվել է նախաձեռնության, ոչ թե օրինագծի մասին, որին Պուտինը դեռ չի աջակցել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ