Արտաքին 4 տարի առաջ - 11:08 17-02-2022

Շոլցն ու Բայդենը հեռախոսազրույց են վարել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են վարել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը ողջունել են ՌԴ նախագահ (Վլադիմիր) Պուտինի հայտարարություններն այն մասին, որ դիվանագիտական ​​ջանքերը պետք է շարունակվեն։ Կարևոր է կառուցողական երկխոսություն սկսել եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները և Գերմանիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ առաջընթաց գրանցել նորմանդական ձևաչափում։ Դրա բանալին Մոսկվայում է»,- ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ «Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի վտանգը պահպանվում է, և ռուսական զորքերի զգալի դուրսբերում դեռևս չի նկատվում»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան