Ներքին 4 տարի առաջ - 10:18 17-02-2022

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Կարմիր Շուկա գյուղում

Ռուս խաղաղապահները «Խաղաղարարի դաս» տեղեկատվական ակցիայի ընթացքում ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի միջնակարգ դպրոցում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում անցկացրել է «Խաղաղապահներ. խաղաղապահական գործունեություն» ինտերակտիվ դասը։ Դասի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից անցկացվել են «Խաղաղապահներ. ովքե՞ր են նրանք» թեմայով դաս, իսկ մարդասիրական ականազերծման վաշտի կողմից՝ «Վարքագծի կանոնները պահպանվող ականային վտանգի պայմաններում» թեմայով դաս։ Բժշկական ջոկատի կողմից էլ անցկացվել է «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով դաս»,- պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորևը:

Դասախոսության ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:
Ռուս սակրավորները ցուցադրել են, թե ինչպես է տեղի ունենում տարածքի ականազերծումը, ցույց են տվել, թե ինչպես է աշխատում ական փնտրող սարքը և թույլ տվել փորձել իրենց հանդերձանքը, որպեսզի երեխաներն իրենց իսկական խաղաղապահներ զգան:

«Մենք շնորհակալ ենք ձեզ, որ եկել եք, չեք մոռացել մեր մասին, մեզ ուշադրության կենտրոնում եք պահում, և այն ամենը, ինչ ցույց տվեցիք մեզ ու մեր երեխաներին, շատ օգտակար մեզ համար, որովհետև այնպիսի վիճակում ենք ապրում, այնպիսի տեղում, որ դա մեզ անհրաժեշտ է իմանալ»,- ասել է ռուսաց լեզվի ուսուցիչ Էլեն Կավասյանը:

Վերջում դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներին՝ անցկացված պարապմունքի և երիտասարդների կրթության ոլորտում ցուցաբերած աջակցության համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի