Ավելին 4 տարի առաջ - 23:29 16-02-2022

Ուկրաինացի երգչուհին հրաժարվել է «Եվրատեսիլում» մասնակցությունից

Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հայտարարել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են բռնակցված Ղրիմում համերգ անցկացնելու և թերակղզի անօրինական մուտք գործելու մեջ։
Իր Instagram-ում 28-ամյա երաժիշտը հայտնել է, որ ինքը ճնշման, սոցցանցերը կոտրելու, սպառնալիքների և ոտնձգությունների զոհ է դարձել։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Պաշը մրցույթի համար ընտրվել էր փետրվարի 12-ին։ Նրա հաղթանակը սոցիալական ցանցերում քննադատության էր արժանացել: Երգչուհին ընդգրկվել է «Խաղաղարար» կենտրոնի տվյալների բազայում՝ 2015 թվականին Ղրիմում իր ելույթի համար։ Երաժշտին մեղադրել են, որ նա Ղրիմ է մուտք գործել ուկրաինական օրենսդրության խախտմամբ՝ Ռուսաստանի տարածքով։
Ընտրությունից առաջ Պաշի թիմը Ուկրաինայի հանրային հեռարձակողին է տրամադրել փաստաթուղթ, որ նա մուտք է գործել Խերսոնի շրջանով։ Երկրի սահմանապահ ծառայությունը, սակայն, հայտնել է, որ նման վկայական չի տրամադրել։ Իսկ 2019-ին տված հարցազրույցում Պաշն ասել էր, որ Ղրիմ է թռչել Մոսկվայով։
Եվրատեսիլի» ընտրության ուկրաինական կանոնների համաձայն՝ մասնակիցն իրավունք չունի ելույթ ունենալ կամ մասնակցել Ռուսաստանում կամ Ղրիմում կայանալիք միջոցառումներին։ Առաջիկայում Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը նախատեսում է հայտարարություն անել Պաշի՝ մրցույթին մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան