Խոսք 4 տարի առաջ - 21:47 16-02-2022

Որքանո՞վ է կոռեկտ, որ ես պատասխանեմ Արցախի վերաբերյալ հարցին. Ալեքսեյ Սանդիկով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին՝ ասելով, ով հանձնաժողովի փորձագետներն են զբաղվում այդ աշխատանքներով և նորմալ չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանական այդ քննարկումներին, և առհասարակ ընդդիմության մասին չէ խոսքը՝ պետության մասին կարևոր հարցերին. «Ես մի քիչ այլ պատկերացումներ ունեմ ընդդիմություն հասկացության մասին, իսկ խորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես ընդդիմադիրի աշխատանք չէ»։

Պատգամավորը, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ ասաց. «Որքանո՞վ է կոռեկտ, որ ես պատասխանեմ Արցախի վերաբերյալ հարցին, նույն բանն է, որ ինձ խիրուրգիայից հարց տաք, տեղեկատվությանը ես չեմ տիրապետում և մասնագիտական տեղեկատվություն ևս չունեմ։ Պետք են դիվանագիտական ճանապարհներ խնդիրը լուծելու համար, իսկ կոնկրետ մեխանիզմների մասին եթե խոսենք, ապա առհասարակ այդ գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պետական պաշտոնյայի պարագայում կարևոր է բժշկական՝ մի վնասիր, տերմինալոգիայի կիրառմամբ, այսինքն՝ մասնագիտական ունակություններն ու գիտելիքները և խնդրի ամբողջական մանրամասներին տիրապետելը նախապայմաններ են»։
Պատգամավորը նաև անդրադարձավ փետրվարին տեղի ունեցող ԵԱՀԿ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, և այն հարցին՝ արդյո՞ք այդ համաձայնագրով Արցախը կճանաչվի ադրբեջանական մաս, ասաց՝ այն, որ ԵԱՀԿ-ի համանախագահներն ամբողջությամբ ներգրավված են Արցախի հարցի կարգավորմանը , և դա մեկ կամ երկու տարի չէ, այլ երկար ժամանակ է, և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի հանգամանքները հաշվի առնելով՝ առանց այդ երկրների միջնորդությամբ կընտրի դիվանագիտական ճանապարհը. «Համենայնդեպս, ես չեմ տեսնում խնդրի՝ մասնավորապես դիվանագիտական կարգավորում, ոչ մեկ սին հույսեր չի տածում, կամ՝ որ կարգավորումը միանշանակ ենթադրում է կարգավորում՝ պահանջների բավարարումով, սակայն միանգամայն հասկանալի է, որ խնդրի կարգավորումը բոլոր կողերով բավարարված է»։

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարված իրավիճակը խաղաղ բնակչության նկատմամբ՝ ասաց, որ ընդհանուր առմամբ Ալիևի այս վերաբերմունքը, գործելաոճը, խոսելաոճը կապված չէ խնդրի խաղաղ կարգավորման, որևէ երկրի ղեկավարի հետ։ Բնականաբար, դատապարտելի են իր խոսքերը, և այստեղ նուրբ սահմանագծի հատվածն է․ «Պետք է դիվանագիտական առումով համարժեք պատասխան տրվի ցանկացած արտահայտություն հնչեցրած երկրի ղեկավարին, և մյուս կողմից չբերել լրացուցիչ էսկալացիայի, որը, բնականաբար, հղի է մարդկային կյանքերի կորուստով, և այստեղ մեր արտաքին գերատեսչությունը, բնականաբար, ի պաշտոնե նման հարցերի կարգավորման համար է լիազորված, ինքն է որոշում, թե ինչ չափով լուծի խնդիրը՝ ներքին լսարանին միտված հայտարարությունները և ագրեսիվ կերպով համարժեք արձագանքելը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է