Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:19 16-02-2022

Շոլցը դրական է գնահատել Մոսկվայում Պուտինի հետ կայացած բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դրական է գնահատել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները։ Նրա խոսքով, խոսակցությունը եղել է «շատ հագեցած, նաև շատ վստահալից»։

Շոլցը պնդում է, որ Գերմանիան հստակ ռազմավարություն ունի, ըստ որի Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Մոսկվայի համար լուրջ հետևանքներ կլինեն։ Արևմուտքն արդեն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել:

Բացի այդ, նա լավ նշան է համարել Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցի տևողությունը։ Շոլցը նաև նշել է, որ Եվրոպայում խաղաղության և անվտանգության հասնելու համար բավարար նախադրյալներ կան։

Գերմանիայի կանցլերը նաև մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Դոնբասում կատարվողի մասին: ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր տարածաշրջանում տեղի ունեցող ցեղասպանության մասին։ Սակայն Շոլցը վստահ է, որ Դոնբասի դեպքերի հետ կապված Պուտինի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելը ճիշտ չէ։

Երեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Զրույցից հետո ՌԴ ղեկավարը պատասխանելով պատգամավորների ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու կոչին՝ ասել է, որ Դոնբասի խնդիրները պետք է լուծել Մինսկի համաձայնագրերի հիման վրա։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի