Ներքին 4 տարի առաջ - 21:37 15-02-2022

Հերթական կոռուպցիան ԿԳՄՍՆ-ից. Չեխովի դպրոցի տնօրենին փոխարինել է պաշտոնյայի դուստրը

Երևանի դպրոցներում ագրեսիվ ձևով սկսել են նախկին տնօրենների լիազորությունները լրանալուն պես նշանակել ոչ սովորական ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև նոր մրցույթի անցկացումը: Ընդ որում, այդ պաշտոնակատարները «վերևների» յուրայիններն են և նշանակվում են համապատասխան կարգի խախտումով, քանի որ որևէ տեղ նշված չէ, որ մրցույթի հավակնորդը կարող է լինել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Oragir.news-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների ֆավորիտներ են նշանակվել Հայաստանի մի շարք դպրոցներում, իսկ մասնավորապես Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում ազատվել են նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանից` նրա փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռայիսա Գալստյանի դստերը:

Ի դեպ, Գայանե Սարուխանյանն այն տնօրեններից էր, որը նույնպես հանդես էր եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նա նշել էր, որ այդ քայլին է գնացել, քանի որ իր աշակերտները ևս զոհվել են պատերազմի ժամանակ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում անկախ մրցույթների արդյունքներից ու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերից, ինչպես «նախկինների» օրոք, այնպես էլ հիմա դպրոցների տնօրեն են դառնում յուրայինները:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում