Արտաքին 4 տարի առաջ - 21:50 14-02-2022

Սերգեյ Լավրովն ու Զբիգնև Ռաուն անդրադարձ կկատարեն ԼՂ հարցին

Մոսկվայում փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը ՌԴ կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրներն անվտանգության երեք ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար: Անդրադարձ կկատարվի 2022 թվականին կազմակերպության աշխատանքի պլաններին։

Ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ աջակցության հարցն՝ ուղղված արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեությունը:

Երկու երկրների քննարկման առանցքում նաև ռուս-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերն են:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի