Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:27 13-02-2022

Կլրանա շոու-բեմականացումներով ու խաբված մասսաների օգտագործմամբ իրականացված օտարածին  իշխանազավթման 4 տարին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Շուտով կլրանա Նիկոլի 4 տարին: Կլրանա նաև զանգվածային շոու-բեմականացումներով ու խաբված մասսաների օգտագործմամբ իրականացված օտարածին իշխանազավթման 4 տարին:

Ի՞նչ է տվել 4 տարի առաջ, օրինական ընտրված իշխանությունն ապօրինի զավթած Նիկոլը (նույն ինքը` կապիտուլյանտը) Հայաստանին:

Նիկոլը 4 տարում հայության մեջ սերմանել է թշնամանքի, ատելության, հայհոյանքի, խռովության, զրպարտանքի թունոտ միջավայր:

Նիկոլը 4 տարում բացահայտել է բոլորի իրական դեմքը` սկզբունքային-անսկզբունք, թասիբով-անթասիբ, ծախու-անաչառ, մարդ-անասուն կերպարներով:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել շուրջ 9500 քկմ, կամ 950000 հա հայրենի հող:

Նիկոլը 4 տարում Հայաստանի և Հայի հեղինակությունն աշխարհում դարձրել է ԶՐՈ, իր նման:

Նիկոլը 4 տարում քայքայել և քարուքանդ է արել Հայոց Բանակը` նսեմացնելով, զրպարտելով ու ահաբեկելով նրա սպայակազմին:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 187 հայկական գյուղ և 6 քաղաք:

Նիկոլը 4 տարում տեղահանել է 9396 ընտանիք, 38154 քաղաքացու թողել անտուն:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 107 վերակառուցված դպրոց և 17 մանկապարտեզ:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 161 հինավուրձ վանքեր ու եկեղեցիներ, որն աստիճանաբար ոչնչացվում է թշնամու (իր բարեկամի) կողմից:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 591 խաչքար, որոնք ևս ոչնչացվում են թշնամու կողմից:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 39 սրբավայր, բերդեր, ամրոցներ, որոնք ոչնչացման վտանգի տակ են:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 4000 պատմամշակությաին հուշարձաններ և կոթողներ, որոնց մեծ մասը ոչնչացվել են:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:

Նիկոլի վարած դավադիր քաղաքականությունը 4 տարում, մահվան է դատապարտել շուրջ 5000 երիտասարդների, շուրջ 11.000-ին` հաշմանդամ ու խեղված դարձրել:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել 41 քկմ կամ 4100 հա սուվերեն տարածք Հայաստանից:

Նիկոլը 4 տարում Սյունիքը վերածում է թուրքական աշխարը կապող (միավորող) հանգույցի (միջանցքի), որը մեր կողմից գրեթե չի վերահսկվելու:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել Հայաստանին պատկանող, 21 կմ միջպետական նշանակության ռազմավարական ճանապարհը:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել հանքահումքային, էներգետիկ և ջրային հսկայական ռեսուրսներ:

Նիկոլը 4 տարում թշնամուն է հանձնել Հայաստանի բնակչության հացահատիկի պահանջարկի շուրջ 25%-ն ապահովող հողային ռեսուրսները:

Նիկոլը 4 տարում ոչնչացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը:

Նիկոլը 4 տարում, շուրջ 4 մլրդ դոլարով ավելացրել է Հայաստանի արտաքին պարտքը:

Նիկոլը 4 տարում Հայաստանը դարձրել է օտար ներդրումների համար ռիսկային գոտի, և ամեն ինչ անում է, որ ապագայում, թուրքերից բացի այլ «ներդրումներ», (իրականում` երկրի գնորդներ) չլինեն:

Նիկոլը 4 տարում կրկնապատկեց արտագաղթի ծավալները` արտագնա աշխատանքը վերածելով փախուստ Հայաստանից:

Նիկոլը 4 տարում երկիրը դարձրեց մեկ անձի բդեշխություն` ինքնիշխանության զգալի կորուստով:

Նիկոլը 4 տարում, ՔՊ-ի իրեն հավատարիմ շրջանակը դարձրեց փողատերերի և օլիգարխիայից սնվողների ակումբ:
Ապրիլի 29-ին («քաղաքացու օր»), Նիկոլը կշնորհավորի բոլորի թավշյա էշությունը, իսկ դավադիր, նենգ նպատակները` զանգվածները կհասկանան այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ կլինի: Ցավոք:
Ելքը մեկն է` համախմբվել, վռնդել, վերածնվել:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ