Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:13 12-02-2022

Ընդդիմադիր դաշտի և գեներալիտետի թեկնածուն Լյովա Մնացականյանն է․Հրապարակ

Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Այս մաիսն փետրվարի 12-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի հրապարակման՝ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:

Թերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացել է, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: «Հրապարակին» ասել են՝ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել:

«Հետպատերազմական սոցիալական ու հումանիտար խնդիրներից առավել կարեւոր են խաղաղապահների, Արցախի կարգավիճակի հարցերը: Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ գիտակցում է, որ ՀՀ իշխանական կուրսին կոշտ հակադրվող է պետք, իսկ ինքը դա ի վիճակի չէ անելու»,- գրել է «Հրապարակը»

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել