Ուղիղ եթեր
Սպորտ Ավելին 4 տարի առաջ - 23:01 10-02-2022

Ես ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ նրան. Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը՝ Ռաֆայել Հարությունյանի մասին

Ինչպես հայտնում է auroranews.am-ը՝ Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

«Մայրս շատ փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա վերջին կոպեկներն էր հավաքում, որ վճարեր պարապմունքների համար։ Ռաֆայելը հասկացել է` ինչ վիճակում ենք ու շարունակել էր ինձ հետ աշխատել առանց գումար վերցնելու, կամ վերցնում էր այնքան, ինչքան կարողանում էինք տալ։ Իսկ որոշ ժամանակ անց ասաց, որ ընդհանրապես վճարել պետք չէ, որ իսկապես ուզում է օգնել ինձ նպատակներիս հասնելու գործում։ Այդ աջակցության համար ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու նրան»,- TASS-ի փոխանցմամբ ասել է Նաթան Չենը:

Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում, մեծացել Երևանում, աշխատել Մոսկվայի «Սոկոլնիկի» այգու սառույցի վրա։ 2000 թվականից Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան հաջողվել է միջազգային մակարդակի մասնագետ դառնալ։

Նրա սաներն են եղել աշխարհի հնգակի չեմպիոն, ամերիկացի Միշել Քվանը, աշխարհի չեմպիոն և 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեֆրի Բաթլը, ինչպես նաև 2010 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնուհի Մաո Ասադը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները