Արտաքին 4 տարի առաջ - 13:15 10-02-2022

Ամերիկացիների երկու երրորդը չի կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Ուկրաինան

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը չգիտի, թե որտեղ է գտնվում Ուկրաինան, փաստում են Morning Consult-ի հարցման տվյալները: Ըստ հետազոտության, հարցվածների միայն 34%-ին է հաջողվել աշխարհի քարտեզի վրա ցույց տալ Ուկրաինայի տեղը։ Ընդ որում, հարցվածների 72%-ը իմացել է ՌԴ-ի տեղը։

Ընկերության հարցումն անցկացվել է ՌԴ-ի Ուկրաինա «ներխուժման» ենթադրյալ սպառնալիքի մասին արևմտյան քաղաքական գործիչների կողմից ծավալվող տեղեկատվական արշավի ֆոնին։ Համաձայն սոցիոլոգների եզրակացությունների, աշխարհի քարտեզի վրա Ուկրաինայի տեղն իմացող հարցվածներն ավելի կոշտ դիրքորոշում են ունեցել Ռուսաստանի «ագրեսիային» դիմակայելու հարցում։

Հարցվածների 58%-ը, որոնք իմացել են, թե որտեղ է գտնվում Ուկրաինան, հանդես են եկել Մոսկվայի դեմ լուրջ պատժամիջոցների ներդրման օգտին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա «հարձակման» դեպքում։ Միևնույն ժամանակ, հարցվածների շրջանում, որոնք չեն իմացել այդ երկրի տեղը, միայն 41%-ն է աջակցել նման միջոցառումների ներդրմանը:

Բացի այդ, քարտեզի վրա Ուկրաինայի տեղը իմացող ամերիկացիների 50%-ը գտնում է, որ պետք է շարունակվի Կիևին զենքի մատակարարումը՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն, Ուկրաինայի տեղը չիմացող ԱՄՆ քաղաքացիների միայն 37%-ն է կողմ այս որոշմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում